«Էվերտոնը» մտադիր է ձեռք բերել «Սելտիկի» հարձակվող Օդսոն Էդուարդին, հայտնում է hitc.com-ը: Նշվում է, որ շոտլանդական ակումբը իր հերթին ցանկանում է պահել խաղացողին:
Սակայն հնարավոր է, որ «Սելթիկը» հարձակվողին վաճառի «Էվերտոնին»: Տրանսֆերի գումարը կարող է կազմել ավելի քան 30 միլիոն ֆունտ:
Նշենք, որ ԶԼՄ-ները հայտնում էին նաև «Էվերտոնի» հետաքրքրության մասին «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի նկատմամբ: