Այսօր՝ մարտի 6-ին, Երևանում Հայաստանի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի ազգային հավաքականի հետ:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որը վերակազմավորումից հետո իր երկրորդ ընկերական խաղն է անցկացնում՝ մրցելով Լիտվայի հետ, առաջ է անցել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Մարալ Արթինը։
Մեր ընտրանին առաջին կեսն ավարտել է հաղթողի կարգավիճակում, սակայն երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին հաջողվել է հավասարեցնել խաղի հաշիվը Ժունասաիտեի ջանքերով:
Հիշեցնենք՝ Լիտվայի հետ օրեր առաջ անցկացրած առաջին ընկերական խաղում Հայաստանի կանանց հավաքականը նվազագույն հաշվով պարտություն էր կրել:
