«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Դմիտրո Խլյոբասը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը։
Խլյոբասը թիմի կազմում ընդհանուր առմամբ 42 հանդիպման է մասնակցել ու 13 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։