«Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչ Տիգրան Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվու է, որ Գեւորգյանի հետ ակումբը լքել են նաեւ մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։
Նախորդ մրցաշրջանում Գեւորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզիչներին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար: