Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ալահվերդիևին:
Մրցավարները երեք ռաունդներում էլ բացարձակ առավելությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին, թեև երկրորդ ու երրորդ ռաունդներում Համբարձումը նկատելիորեն ավելացրել էր ճնշումն ու կռիվ տվեց մինչև վերջ:
Հակոբյանը մեկնարկային մենամարտում 4:1 հաշվով պարտության էր մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին, իսկ երկրորդ մենամարտում տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ էր տարել սերբ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը: