Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները հետևում են Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։
«Ես քիչ եմ հավատում այս լուրերին: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մենք չենք խաղում եվրոպական մրցաշարերում:
Բայց, եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է կասկածներ ունենա։ Էդուարդին խորհուրդ կտամ գնալ «Նյուքասլ», քանի որ «Սիթիում» շանսեր չկան, և, ամենայն հավանականությամբ, նա ակնթարթորեն վարձակալությամբ կտեղափոխվի մեկ այլ ակումբ»,- Պավլյուչենկոյի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են իտալական մի քանի ակումբեր, ինչպես նաև «Այաքսը», «Ֆրայբուրգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Միլանը»: