«Ուրարտուն» շարունակում է մարզումային գործընթացն ու արդեն նախապատրաստվում հաջորդ ամիս կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ Բայց մինչև այդ, նախապատրաստական շրջանի ընթացքում թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես և նախատեսված է, «Ուրարտուն» հավաքի մի մասը՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ էլ կանցկացնի 2 ստուգողական հանդիպում։.
Հուլիսի 1-ին Գունկոյի տղաները կմրցեն տեղի «Սաբուրթալոյի», իսկ 4-ին՝ «Գագրայի» հետ։