«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ձմռանը կապ է հաստատել խաղացողի հետ։
Հաղորդվում է, որ ակումբը պատրաստ է այս ամառ անվճար բաց թողնել խաղացողին, չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
34-ամյա Պարեխոն ցանկանում է իր ուժերը փորձել բարձրակարգ ակումբում: Ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի նաև «Վիլյառեալի» մարզիչ Կիկե Սետյենի հետ:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 50 հանդիպում, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։