Հունիսի 26-ին կայացավ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։
Կոմիտեի նիստին մասնակցում են Կոմիտեի անդամներից 4-ը, հետևաբար, ՀՖՖ
Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 7-րդ հոդվածի 7.01
կետի համաձայն՝ Կոմիտեն իրավազոր է։
Կոմիտեի նախագահը ներկայացրեց Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված՝ ներքոնշյալ
հարցերը։
Կոմիտեն, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածով, 5-րդ
հոդվածով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 28-րդ հոդվածով և Կանոնակարգի այլ
վերաբերելի հոդվածներով՝ օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ կայացրեց հետևյալ
որոշումները.
1․ 20.04.2023թ-ի` ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի ծառայողական գրության համաձայն՝
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի, «ՖԱ
Ուրարտու» Մարզական ՀԿ-ի, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸի, «Նոա ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով
սահմանված չափանիշներին չբավարարելը
Կոմիտեն քննարկումների արդյունքում որոշեց՝
1) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի կողմից
կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի
42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանել մինչև
նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ)
չափով։
2) Հաստատված համարել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում
թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝
«Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի
երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
3) Հաստատված համարել «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական
խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ
կետը՝ «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի
երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
4) Հաստատված համարել «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ի կողմից
կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի
42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին տուգանել մինչև
նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ)
չափով։
5) Հաստատված համարել «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի կողմից կարգապահական
խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ
կետը՝ «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին տուգանել մինչև նվազագույն
աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
6) Հաստատված համարել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի կողմից
կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի
42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին տուգանել մինչև
նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ)
չափով։
7) Հաստատված համարել «Նոա ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում
թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝
«Նոա ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի
երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։