Երևանի «Ալաշկերտի» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ կանցկացնի «Ուրարտու» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին և կմեկնարկի 21:00-ին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու պարագայում «Ալաշկերտը» կհանդիպի հունգարական «Դեբրեցենին», որի հետ հնարավոր առաջին դիմակայությունը տեղի կունենա Երևանում (հուլիսի 27), իսկ պատասխան խաղը Դեբրեցենում (օգոստոսի 3):