Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը դարձել է Լոնդոնում ընթացող ATP-500 մրցաշարի հաղթող։
Մրցաշարի եզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Ալկարասը հաղթել է ավստրալացի Ալեքս Դե Մինաուրային, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը։
Մարզիկների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց իսպանացու հաղթանակով 6:4, 6:4 հաշվով։
20-ամյա Ալկարասի համար այս հաղթանակը 11-րդն էր ATP-ի մրցաշարերում։