«Նոայից» հեռացել է 3 ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ սպառվել է կիսապաշտպան Արսեն Հայրապետյանի, պաշտպաններ Հայկ Մուսախանյանի և Արթուր Դանիելյանի պայմանագրի ժամկետը և նրանք ավարտում են ելույթները «Նոայի» կազմում:
Շնորհակալություն ենք հայտնում նրանց ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
«Նոան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 8-րդ տեղը։