Լոնդոնում ընթացող АТР 500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը երկու սեթում հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային։
Աշխարհի երկրորդ ռակետը 1 ժամ 22 րոպե տևած պայքարում հաղթեց 6։4, 6։4 հաշվով։
Եզրափակիչում Ալկարասը կմրցի Ալեքս դե Մինաուրի հետ, որը պայքարից դուրս էր թողել դանիացի Հոլգեր Ռունեին։