Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Բեռլինում ընթացող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակչի խաղում աշխարհի 81-րդ ռակետ Ավանեսյանը 2:6, 6:7 հաշվով զիջել է խորվաթ Դոննա Վեկիչին։
Վերջինս զբաղեցնում է WTA-ի դասակարգման աղյուսակի 23-րդ տեղը։
Կիսաեզրափակիչում Վեկիչը կհանդիպի Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ։