ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ դուրս գալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի «Սլովանի» (Սլովակիա) — «Սվիֆթ Հեսպեր» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։
Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 25/26-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 1/2-ին։
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։