«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի վիճակահանության մասին։ Երևանյան ակումբը կմրցի էստոնական «Նարվա Տրանսի» հետ։
«Հարմար մրցակից է, շանս ունենք առաջ գնալու, եթե իհարկե լուրջ մոտեցում ունենանք ու լավ պատրաստվենք։ Ամենակարևորը գիտենք՝ ով է մեր մրցակիցը։ Հիմա սկսվում է աշխատանքը»,- ասել է Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում հուլիսի 13-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 20-ին Էստոնիայում