«Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, որը Ուելսի դեմ արտագնա խաղում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
«Շատ հպարտ եմ, որ նորամուտս նշեցի Հայաստանի հավաքականի կազմում և կարողացանք հաղթել Ուելսի պես թիմի՝ իր իսկ հարկի տակ:
Կենտրոնացած ենք Լատվիայի դեմ խաղի վրա: Այս թիմով կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Չանչարևիչը:
Հայաստան-Լատվիա խաղը կկայանա վաղը՝ հունիսի 19-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։