Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն արձագանքել է Նոթինգհեմում ընթացող չելենջեր շարքի մրցաշարում իր հաղթանակին։
«Իրոք լավ շաբաթ էր: Ամեն հանդիպման հետ ես ավելի լավ էի խաղում։ Եզրափակչում պետք էր շատ աշխատել։ Ես ուրախ էի անցնել դրա միջով: Առջևում հանգստի օրեր են»,- Մարեյի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Եզրափակիչ խաղում բրիտանացին 6։4, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Արթուր Կազոյին։
Սա Մարեյի երկրորդ անընդմեջ տիտղոսն է: Անցյալ շաբաթ 36-ամյա թենիսիստը հաղթել է Սերբիտոնի չելենջն մրցաշարում։