ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել ֆեդերացիայի YouTube-յան ալիքում․
«Հյուրանոցից՝ մարզադաշտ,
Խաղադաշտից՝ հանդերձարան։
Տեսանյութ, որն ամբողջովին կփոխանցի Ձեզ մեր երեկվա ապրումները։
Փորձե՛ք դիտել առանց փշաքաղվելու»,- գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։