Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բեռլինում ընթացող մրցաշարի (WTA-500) որակավորման փուլի կիսաեզրափակչում հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Սեսիլ Կարատանչևային։
Հանդիպումը տևեց 54 րոպե և ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով երկու սեթում՝ 6:1, 6:3 հաշվով։
Ավանեսյանի մրցակիցը եզրափակչում կորոշվի ավելի ուշ։
WTA-500. Բեռլին. Որակավորում, կիսաեզրափակիչ
Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) — Սեսիլ Կարատանչևա (Բուլղարիա) — 6:1, 6:3.