Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։
Հատկանշական է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում, բացի մեր ընտրանուց, այս պահի դրությամբ դեռ ոչ մի հավաքականի կազմում մեկ խաղում երկու տարբեր ֆուտբոլիստ չի դարձել դուբլի հեղինակ։
Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում։ Նա մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում դուբլ էր ձևակերպել Կիպրոսի հետ ընկերական խաղում։ Իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։
Այսօր կկայանան ընտրական փուլի երրորդ տուրի վերջին հանդիպումները։ Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
🎥 Հրանտ-Լեոն Ռանոսի գոլերը
🎥 Լուկաս Սելարայանի գոլերը