Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ այսօրվա խաղում մեր ընտրանին արժանի հաղթանակ տարավ։
«Ես եկել եմ Հայաստան, որպեսզի դուրս բերեմ հավաքականը որևէ խոշոր մրցաշար։
Այսօրվա խաղին շատ լուրջ էինք պատրաստվել։ Հունիսի 8-ից լավ մարզական հավաք ենք անցկացրել, ամսի 14-ին մեզ միացան Սելարայանն ու Բալեկյանը։ Ֆունկցիոնալ առումով լավ էինք պատրաստվել այսօրվա հանդիպմանը։
Կարծում եմ, այսօրվա խաղում արժանի հաղթանակ տարանք, գրեթե բոլոր գործոններով կարողացաք գերազանցել մրցակցին»,- ասաց Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։