Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Սա մեր թիմի առաջին հաղթանակն էր ընտրական փուլի խաղում։ Զուգահեռաբար ընթացող խաղում Թուրքիայի հավաքականը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Լատվիայից։
Այս պահի դրությամբ D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Թուրքիա — 6 միավոր (3 հանդիպում)
2․ Խորվաթիա — 4 միավոր (2 հանդիպում)
3․ Ուելս — 4 միավոր (3 հանդիպում)
4․ Հայաստան — 3 միավոր (2 հանդիպում)
5․ Լատվիա — 0 միավոր (2 հանդիպում)
Հայաստանի հավաքականն ի տարբերություն թուրքերի և այսօրվա մրցակցի՝ ուելսցիների, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։ Մեր խմբի մյուս խաղում Թուրքիան կընդունի Ուելսին։