Կայացել են Կանանց Եվրոպայի 2023 թվականի մինչև-17 և մինչև-19 տարեկանների առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B1 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը:
Վիճակահանության արդյունքում կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց B4 խմբում, որտեղ կմրցի Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ:
Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին փուլի մինի-մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 2-10-ը Կոսովոյում:
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության առաջին փուլի մինի-մրցաշարը կհյուրընկալի Հայաստանը հոկտեմբերի 23-31-ը: