«Ռոստով» ՖԱ-ն հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Կիսապաշտպանի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ռոստովի» հիմնական թիմի կազմում Բայրամյանը մինչ այժմ անցկացրել է 176 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ։
Խորեն Բայրամյանը ռուսական ակումբի սան է։ 31-ամյա կիսապաշտպանը հիմնական թիմում սկսել է խաղալ 2011 թվականին։ Երեք անգամ Խորենը վարձավճարով տեղափոխվել է այլ ակումբներ՝ «Ռոտոր», «Վոլգար» և «Ռուբին»:
«Ռոստովի» հետ Բայրամյանը դարձել է Ռուսաստանի առաջնության 2015/2016 մրցաշրջանի արծաթե մեդալակիր, իսկ 2015 թվականին ՖՆԼ գավաթի հաղթող։