Հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Քարդիֆի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին:
Ասուլիսը կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։