Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը մարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել և բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, իսկ Հայաստան-Լատվիա հանդիպումը՝ հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: