«Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է գնել Նաիր Թիկնիզյանին։
Իսպանական ակումբը կարող է 2 միլիոն եվրո առաջարկել «Լոկոմոտիվի» պաշտպանի տրանսֆերի համար, հայտնում է Metaratings.ru-ն։
Երկաթուղայինները դեռ պաշտոնական առաջարկներ չեն ստացել և պատրաստ չեն խաղացողին բաց թողնել նման գումարի դիմաց։
Թիկնիզյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Այս օրերին Թիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ուելսի և Լատվիայի հետ խաղերին։