Ալաշկերտի» և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մինչև պայմանագիրը երկարաձգվել է «1+1» ձևաչափով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ավարտված մրցաշրջանում մեր ելույթները, խաղի որակի բարձրացումը, դրական արդյունքները և ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հաջողված աշխատանքն ազդակ հանդիսացան, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը և շարունակենք մեր աշխատանքը:
Բազում անելիքներ ունենք, որպեսզի էլ ավելի ուժեղացած մոտենանք թե Կոնֆերենցիաների լիգային, թե մեր Պրեմիեր լիգային: Բոլոր մրցաշարերում ձգտելու ենք առավելագույնին»,- պայմանագրի երկարաձգումից հետո նշել է Վահե Գևորգյանը:
«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրերի և թիմում սպասվող փոփոխութունների մասին կհաղորդվի առաջիկայում: