Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored հեղինակավոր պարբերականի վարկածով ընգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների` շաբաթվա խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանն այս շաբաթ Ա Սերիայի մեկ հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում` 90 րոպե անցկացնելով «Կալյարիի» հետ 26-րդ տուրի խաղում: Հայ ֆուտբոլիստն այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու ստացել բարձր` 9.5 գնահատականը:
Բացի Մխիթարյանից, շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլ Սարը, «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և այլք:
