Հայտնի է դարձել, թե երբ «Չելսին» կհայտարարի «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին ձեռք բերելու մասին:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «արիստոկրատները» պայմանավորվել են «Լայպցիգի» հետ գործարքի մասին հայտարարել հունիսի 19-ից հետո, երբ Նկունկուն կանցկացնի հանդիպում Ֆրանսիայի հավաքականի կազմում:
Աղբյուրը նշում է, որ Քրիստոֆերը «Չելսի» տեղափոխության համար բուժզննում է անցել դեռ մի քանի ամիս առաջ։ Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա ֆրանսիացին ստորագրել է այն դեկտեմբերին, երբ ապաքինել է վնասվածքից որը ստացել էր Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։
Նկունկուի տրանսֆերային գործարքը «Չելսիին» կարժենա 60 միլիոն եվրո: