Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում: Բենիկը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: Արագ շախմատի մրցաշարում Ռոբերտը նվաճել էր ոսկե մեդալ:
Ալեքս Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Ալեքսը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Արագ շախմատի մրցաշարում Ալեքսը գրավել էր մրցանակային 4-րդ տեղը։
Աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում մրցանակակիրների շարքում են նաև Նվարդ Հայրապետյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ) և Դավիթ Մելքոնյանը (մինչև 8 տարեկան տղաներ)։
11 հնարավորից Նվարդը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Դավիթը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-5-րդ հորիզոնականները: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Դավիթը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում: Նա 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ)։ Մարիամը վաստակեց 7 միավոր և կիսեց 4-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: