Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն արձագանքել է Ռոլան Գարոս-2023-ի եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչի՝ նորվեգացի Կասպեր Ռուդի նկատմամբ տարած հաղթանակին։
Այս հաղթանակը սերբ մարզիկին թույլ տվեց հասնել պատմական նվաճման՝ 23-րդ տիտղոս Մեծ սաղավարտի մրցաշարերում։
Այս ցուցանիշով նա դարձավ աշխարհում առաջին թենիսիտը։ Նադալն ունի 22 գավաթ։
«23-ը մի թիվ է, որն աներևակայելի էր ընդամենը մի քանի տարի առաջ, և դու դա արեցիր: Վայելիր այն քո ընտանիքի և թիմի հետ»,- գրել է Նադալը։