Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն հունիսի 8-ից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: