«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Վադիմ Պարամոնովը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն սպառվել էր ու կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմռանը։
Պարամոնովը թիմի կազմում 3 մրցաշրջան է անցկացրել ու 1 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Վադիմին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։