Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կարլոս Տևեսը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը։
«Լեոյին գրավել է կարիերան ԱՄՆ-ում շարունակելու տարբերակը, նրան դուր է գալիս Մայամին։ Այստեղ նա և իր ընտանիքը կգտնեն հոգեկան հանգստություն:
Կարծում եմ՝ Լեոն միանգամայն ճիշտ որոշում է կայացրել։ Եվրոպայում նա ցանկանում էր խաղալ միայն «Բարսելոնայում», բայց կատալոնացիներն այնքան էլ ոգևորված չէին նրան վերադարձնելու հարցում», — մեջբերում է Տևեսին ESPN-ը:
Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ՊՍԺ-ից և տեղափոխվեց «Ինտեր Մայամի»: Արգենտինացին առատաձեռն առաջարկ ուներ նաև Սաուդյան Արաբիայից, սակայն նախընտրեց ԱՄՆ-ում կարիերան շարունակելու տարբերակը։