Այսօր կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը: Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:
«Խումբը շատ բարդ է: Եվրոպայի վերջին երկու առաջնությունների ու աշխարհի գործող չեմպիոնի հետ նույն խմբում ենք: Ես միշտ երազել եմ Պորտուգալիայի հավաքականի հետ մրցելու մասին, և այս անգամ կունենանք այդ հնարավորությունը:
Վրաստանը և Ֆինլանդիան ևս բարձրակարգ թիմեր են, Եվրոպայի նախորդ առաջնությանում երկուսն էլ հասել են քառորդ եզրափակիչ:
Անկախ դրանից, մենք էլ ոչ մեկի համար նվեր չենք լինելու: Խաղալու ենք, պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի հասնենք մեր նպատակներին:
Սպասելիքների մասին կխոսենք թիմերին վերլուծելուց հետո: Գլխավոր պասելիքն, իհարկե, խմբից դուրս գալն է: Պետք է լավ պատրաստվենք: Հենց դա կլինի ապագա հաղթանակների գրավականը»: