Սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակը, որի գլխավորությամբ «Ուրարտուն» (նախկինում՝ «Բանանց») իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն, շնորհավորական ուղերձ է հղել ակումբին 2022/23թթ մրցաշրջանում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
«Սա շատ գեղեցիկ արդյունք է: Շատ ուրախ եմ ձեզ համար: Մեր ժամանակ մենք նույնպես չեմպիոն դարձանք. դա շատ լավ ժամանակներ էին: Ուզում եմ շնորհավորել ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, ղեկավարությանն ու ակումբի աշխատակիցներին: Սա բոլորիդ հաջողությունն ու հաղթանակն է: Շատ ուրախ եմ ձեզ համար և հաջողություն եմ մաղթում: »
Սլովակ մասնագետն այժմ գլխավորում է Հունգարիայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Պուշկաշ Ակադեմիա» թիմը։
Մանրամասները՝ «Ուրարտուի» հրապարակած տեսանյութում: