«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, թե արդյոք կցանկանար տեսնել «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխին կատալոնական թիմում։
Կատալոնական թիմը Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո դաշտի կենտրոնն ամրապնդելու կարիք ունի։
«Կիմիխը գերբարձրակարգ ֆուտբոլիստ է, նա ֆանտաստիկ է հասկանում խաղը: Մեզ ամենաորակյալ փոխարինող է պետք, հեռանում է այն խաղացողը, ով ամբողջ մրցաշրջանում մեկնարկային կազմում է, Լա Լիգան և Սուպերգավաթը նվաճած այս թիմի առաջատարը։ Մեզ այս դիրքում բարձր մակարդակի խաղացող է պետք, այլապես հաջորդ մրցաշրջանում մեզ համար դժվար կլինի մրցակցել։
Եթե ինչ-որ հնարավություն կա, ապա պետք է բանակցություններ վարել «Բավարիայի» հետ»,- ասել է Չավին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:
28-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին։