Իսպանիայում գրում են Մադրիդում կայացած կարևոր հանդիպման մասին՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի, ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսի և մարզիչ Կարլո Անչելոտիի մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է Relevo-ն, ամենակարևորը, ինչի շուրջ համաձայնության են եկել հանդիպման մասնակիցները, Կիլիան Մբապեի տեղափոխությունն է։ Մադրիդում հաստատել են աստղային ֆրանսիացու հետ 2024 թվականի ամռանը պայմանագիր կնքելու ծրագիրը։
Նշվում է, որ Պերեսը շատ է ցանկանում մեկ տարի անց Մբապեին տեսնել «Ռեալի» մարզաշապիկով։ Ակումբը հաջորդ տարի կկարողանա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի՝ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հաջորդ ամառ ավարտվում է նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Մբապեն կարող էր տեղափոխվել «Սանտիագո Բերնաբեու» անցյալ տարի, բայց նա արդյունքում որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: