Գլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
«Այս մրցաշրջանի համատեղ մանրամասն վերլուծությունը երկու կողմերին հանգեցրեց համագործակցությունը դադարեցնելու որոշմանը: Բանակցությունների մի քանի փուլից հետո Դանիել Ֆարկեն և մենք եկանք այն եզրակացության, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհներով»,- մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսի խոսքերն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը։
Ֆարկեն «Բորուսիան» գլխավորում է անցած ամառվանից։ 46-ամյա մասնագետի գլխավորությամբ ակումբը Բունդեսլիգայում զբաղեցրել է 10-րդ տեղը։
Մինչ գերմանական ակումբի հետ պայմանագիր կնքելը Ֆարկեն մի քանի ամիս մարզել է «Կրասնոդարը», սակայն չի հասցրել ոչ մի պաշտոնական հանդիպում անցկացնել ռուսական թիմի ղեկին։