Արգենտինայում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունը։ Արդեն հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։
Այսպիսով՝ 1/4 եզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․
🏆 Բրազիլիա-Իսրայել
🏆 Իտալիա-Կոլումբիա
🏆 ԱՄՆ-Ուրուգվայ
🏆 Հարավային Կորեա-Նիգերիա
Մրցաշարի գործող չեմպիոնը Ուկրաինայի հավաքականն է, որը 2019 թվականին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի հավաքականին։
2021 թվականի ԱԱ-ն չէր կայացել COVID-19-ի համավարակի պատճառով։