«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հասկացնել է տվել, որ մտադիր չէ հեռանալ սաուդյան ակումբից և մտադիր է հաջորդ մրցաշրջանում նվաճել իր առաջին գավաթը:
«Ես երջանիկ եմ, ուզում եմ մնալ այստեղ։ Իմ կարծիքով, եթե նրանք շարունակեն այն աշխատանքը, որը ցանկանում են անել այստեղ, ապա առաջիկա հինգ տարում Սաուդյան Արաբիայի լիգան կարող է մտնել աշխարհի լավագույն 5 լիգաներ։ Կարծում եմ՝ թիմը շատ է առաջադիմել վերջին հինգ ամիսների ընթացքում։ Սպասելիքները մի փոքր այլ էին, բայց ամեն ինչ միշտ չէ, որ մեր երազած կամ ուզած ձևով է ընթանում: Երբեմն պետք է լինել համբերատար, պահպանել կայունությունը և լինել համառ, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Սաուդյան Արաբիայի առաջնության մամուլի ծառայությունը։