«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է standard.co.uk-ը։
«Չելսին» կփորձի վաճառել 31-ամյա սենեգալցուն, սակայն նա շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգի պայմանագիր ունի և չի ցանկանում հեռանալ:
Կուլիբալին «Չելսի» է տեղափոխվել «Նապոլիից» 2022 թվականի ամռանը 33 միլիոն ֆունտով։