«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Մոնցայի հետաքրքրությունը։
«Մոնցայում ինձ ասացին, որ պայմանագիրն ինձ համար պատրաստ է: Բայց… ես «Միլանի» խաղացող եմ և հպարտ եմ դրանով: Չեմ կարծում, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտեմ կարիերաս. Բայց ես պետք է լավ հավասարակշռություն գտնեմ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոնցան ցանկանում է 41-ամյա շվեդին պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։