Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իսպանացին փարիզյան թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրւ հաշվարկվելու է մինչեւ 2027 թվականի ամառ, աշխատավարձը կկազմի տարեկան 8 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։