«Նյուքասլը» ցանկանում է, որ թիմի դարպասապահ Լորիս Կարիուսը նոր պայմանագիր ստորագրի, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ Կարիուսը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում՝ Իտալիայի կողմից հետաքրքրված լինելու պատճառով:
29-ամյա խաղացողը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է Լիգայի գավաթի 1 հանդիպում և բաց թողել 2 գոլ։