Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35–րդ տուրում «Արարատ–Արմենիան» սեփական հարկի տակ ոչ–ոքի խաղաց «Լեռնային Արցախի» հետ։
Խաղում դարպասի գրավում չեղավ։
Հատկանշական է, որ «Լեռնային Արցախը» վաստակեց այս տարվա իր առաջին միավորը
Վերջին տուրից առաջ «Արարատ–Արմենիան» 73 միավորով 3–րդն է։
«Լեռնային Արցախը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 22 միավորով։