Եվրոպա լիգայի եզրափակչի «Սևիլիա» — «Ռոմա» (1:1, 11 մետր․ — 4:1) գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը ցույց է տվել 13 դեղին քարտ։ Իսպանական թիմը ստացել է 6 զգուշացում, իսկ Իտալականը՝ 7։
Ըստ Opta-ի՝ 2023 թվականի եզրափակիչը դեղին քարտերի քանակով ռեկորդային էր։
Հաղորդվում է նաև, որ «Ռոմայից» առաջ ոչ մի թիմ դեռևս 7 դեղին քարտ չէր ստացել Եվրոպա լիգայի եզրափակչում։