«Սևիլիան» նվաճեց ութերորդ տիտղոսը եվրագավաթներում։ Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) այսօր կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Թիմերը մրցաշարի հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում. ավելի հաջողակ գտնվեցին Մենդիլիբարի սաները (4-1)։ Մանրամասներն՝ այստեղ։
«Սևիլիան» յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի/ՈւԵՖԱ-ի գավաթը։ Անդալուսիայի ակումբն ունի ևս մեկ եվրոպական տիտղոս՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Միևնույն ժամանակ, «Սևիլիան» ներքին մրցաշարերում նվաճել է ընդամենը 7 տիտղոս՝ ակումբը 1 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն 1945/46 մրցաշրջանում, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը և 1 անգամ նվաճել Սուպերգավաթը։